Վահագն Պոդոսյան · Vahagn Podosyan · vahag.pro
Բարև, ես Վահագն եմ։ Սարքում եմ վեբ, մոբայլ և աշխատող ԱԲ։
Ամենաշատը սարքում եմ վեբ (ահավոր սիրում եմ Laravel, React.js, Node.js, Express.js և Tailwind CSS), նաև բջջային հավելվածներ, ավտոմատացում և լոկալ/remote ԱԲ։
Փոխիր վերևի պաթոսը՝ տես Անմարդավարի, ԽԾԲ կամ լրիվ անկեղծ տարբերակները։
Հա, իսկական մարդ եմ, ոչ թե ԱԲ-ով սարքած ավատար։
Երկու բառով իմ մասին
Դիպլոմով՝ ատամնաբույժ, համաստեղությամբ՝ ծրագրավորող։
Եթե երկու բառով իմ մասին․ 9 տարի սովորել եմ բժշկություն՝ ատամնատեխնիկից մինչև ատամնաբուժության մագիստրատուրա, հետո հասկացա, որ համաստեղությամբ ծրագրավորող եմ ու ստարտափ մեյքեր։
Բժշկական մտածելակերպը շատ է օգնում․ սովոր եմ նախ ճիշտ ախտորոշել խնդիրը, հետո արմատից լուծել, ոչ թե ցավազրկողով ծածկել։ Հիմա կառուցում եմ վեբ, մոբայլ, ԱԲ համակարգեր, ստարտափներ ու վարում vahag.pro ալիքը։
Համաստեղությամբ ծրագրավորող · Ստարտափ մեյքեր · Ճարտարապետ · Մենթոր
Բժշկությունից՝ ստարտափներ ու ծրագրավորում
- 2004 — 2007
Ատամնատեխնիկ
Բժշկական հենակետային քոլեջ
Ճշգրտության, համբերության և ամենափոքր դետալի վրա աշխատելու առաջին դպրոցը։
- 2007 — 2011
Ատամնաբուժություն · Ավարտ 2011
Կրթության միջազգային ակադեմիա
Համակարգային ախտորոշում, կլինիկական տրամաբանություն և խնդրի արմատը տեսնելու ունակություն։
- 2011 — 2013
Մագիստրատուրա · 2013
Կրթության միջազգային ակադեմիա
Ավարտեցի մագիստրատուրան ու վերջնականապես համոզվեցի, որ իմ աշխարհը կոդն ու տեխնոլոգիական պրոդուկտներն են։
- 2013 — Այսօր
Համաստեղությամբ ծրագրավորող · Ստարտափ մեյքեր
vahag.pro · Երևան
Վեբ հարթակներ, մոբայլ, լոկալ/remote ԱԲ, սեփական ստարտափներ և @vahagpro ալիք։
Ինչ եմ իրականում սարքում
Վեբ, բջջային հավելվածներ, ԱԲ, ավտոմատացում և լոկալ/remote ԱԲ
Վեբ հարթակներ և մոբայլ
Իմ ամենասիրելի ու հիմնական գործը՝ ուժեղ վեբ (Laravel, React.js, Node.js, Express.js, Tailwind CSS) ու արագ բջջային հավելվածներ։
ԱԲ ինտեգրացիաներ
Միացնում եմ ԱԲ-ն այնտեղ, որտեղ իրական օգուտ կա՝ CRM, աջակցություն, փաստաթղթեր և բոտեր։
Բիզնեսի ավտոմատացում
Կապում եմ CRM-ը, պահեստն ու հաշվետվությունները, որ մարդիկ աղյուսակ չարտագրեն։
Լոկալ և remote ԱԲ
Տեղադրում եմ նեյրոցանցը հենց քո սերվերում․ տվյալները դուրս չեն գալիս, ամեն հարցման համար էլ չես վճարում։
Տեխնոլոգիաներ և ինժեներական մոտեցումներ
Ժամանակակից արսենալ՝ լուրջ նախագծերի համար
Հիմնական սերը վեբում՝ Laravel, React.js, Node.js, Express.js և Tailwind CSS։
Ամբողջը՝ 4 տողով
Սեղմիր ցանկացած տողի վրա՝ կարճ մեկնաբանության համարԿարևորը գեղեցիկ բառը չէ, այլ որ համակարգը իրականում աշխատի ու ժամանակ խնայի։
Ինտերակտիվ՝ ձանձրալի «Իմ մասին»-ի փոխարեն
Հարցրու vahag.pro տերմինալին
Դու՝ լավ ճաշակով մարդ, քանի որ հասել ես vahag.pro։
Ես՝ Վահագն Պոդոսյան, Երևան · համաստեղությամբ՝ ծրագրավորող։ Վեբ (Laravel, React, Node, Express, Tailwind), մոբայլ, ԱԲ, ավտոմատացում և YouTube։
Կոդից դուրս · Անձնական
Մշակութային ԴՆԹ
Կոդը գրվում է գլխով, բայց ճաշակն ու բնավորությունը՝ երաժշտությամբ, Սևակով ու «Գտնված երազով»։
- 01.Համաստեղություն
Ծրագրավորող
Համաստեղությամբ՝ ծրագրավորող և ստարտափ մեյքեր․ բժշկի ճշգրտություն՝ ծրագրային ճարտարապետության մեջ։
- 02.Սիրելի մուլտֆիլմ
«Գտնված երազ»
Երբ գիշերային լռության մեջ գտնում ես ոչ միայն երազը, այլև ամենաճիշտ լուծումը։
- 03.Ընթերցանություն
Պարույր Սևակ
Խոսք, որի ամեն բառը կշիռ ունի ու կեղծիք չի հանդուրժում՝ ճիշտ ինչպես մաքուր կոդը։
- 04.Սիրելի կոմպոզիտորներ
- Արամ Խաչատրյան
- Առնո Բաբաջանյան
- Տիգրան Մանսուրյան
- Ռուբեն Հախվերդյան
Սիմֆոնիկ թափից մինչև երևանյան կիթառի անկեղծություն՝ լավագույն ֆոնը խորը աշխատանքի համար։
vahag.pro ալիք · @vahagpro
Զրույցներ, խնդիրներ, լուծումներ և հյուրեր
vahag.pro ալիք․ կենդանի զրույցներ, իրական խնդիրների քննարկում, գործող լուծումներ և հետաքրքիր հյուրեր։
Զրույցներ և հյուրեր
Հիմնադիրներ, ինժեներներ ու գործ անող մարդիկ՝ անկեղծ փորձի, սխալների ու իրական կյանքի մասին։
Խնդիրների քննարկում
Խորանում ենք բիզնեսի, IT-ի, թիմերի ու բարդ որոշումների ամենացավոտ կետերի մեջ։
Իրական լուծումներ
Ոչ թե ուղղակի խոսում ենք ու ցրվում, այլ դուրս ենք գալիս հստակ քայլով, կոդով կամ լուծումով։
Անկեղծ զրույցներ հյուրերի հետ․ IT, բիզնես, սխալներ ու իրական փորձ
Կանչում եմ մարդկանց, ովքեր իրական գործ են ստեղծում, որ խոսենք իրականությունից, ոչ թե «հաջողակի» պատմություններից։
Բիզնեսի և ծրագրավորման սուր խնդիրների քննարկում և հստակ լուծում
Վերցնում ենք իրական խնդիր՝ պրոցեսների քաոս, թանկ սխալ կամ դանդաղ համակարգ, ու քայլ առ քայլ գտնում լուծումը։
Լոկալ ԱԲ, վեբ, մոբայլ և ոլորտի անհարմար հարցերը՝ առանց ավելորդ ջրի
Քննարկում ու փորձում ենք գործնականում՝ որտեղ է ԱԲ-ն իրոք օգնում, երբ է պետք լոկալ ԱԲ ու ինչ ընտրել։
Բաց միկրոֆոն · vahag.pro
Ունե՞ս քննարկելու սուր խնդիր, ուժեղ պատմություն կամ ուզում ես գալ հյուր թողարկմանը։
Հաջորդ քայլը պարզ է
Գործ կա՞։ Գրիր առանց ավելորդ զանգերի։
Ընտրիր՝ որ լեզվով ես բարևում, բոլոր 4-ն էլ նույն տեղն են գալիս